News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային կինոկենտրոն:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Դանիել Դանիելյանը կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել կինոկենտրոնի տարածքին և  կառուցվածքին՝ բաժիններին և դրանց գործառույթներին:

Տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ներկայացրել է կինոյի ոլորտի առանձնահատկությունները, առկա գործընթացները, հայաստանյան ու միջազգային համագործակցությանն ուղղված առաջիկա կարևոր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը:

Հանդիպման ընթացքում  անդրադարձ է կատարվել նաև Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում իրականացվող և նախատեսվող միջազգային  ծրագրերին: Դանիել Դանիելյանի նշմամբ՝ նախարարությունը մշտապես պատրաստակամ է նպաստելու միջազգային արդյունավետ նախաձեռնություններին, որոնք ուղղված են համատեղ նախագծերի իրականացմանը և բխում են ոլորտի զարգացման տեսլականից:

Նախարարի տեղակալը հետաքրքրվել է կինոարտադրության ոլորտում առկա խնդիրներով: Այցի ընթացքում քննարկվել և նախանշվել են դրանց լուծման հնարավոր տարբերակները: Այնուհետև Դանիել Դանիելյանն առաջարկել է քննարկումը շարունակել առաջիկայում՝ ոլորտի մյուս պատասխանատուների մասնակցությամբ՝ կինոարտադրության ոլորտում առավել արդյունավետ կարգավորումների ներդրման և կիրառման նպատակով:  Այս համատեքստում Դանիել Դանիելյանը կարևորել է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները և ներկայում ՀՀ Ազգային ժողովի կողմից շրջանառվող «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը  կնպաստի ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնմանը և կինոարտադրության զարգացմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆիլմարտադրողները ահազանգում են «սև ցուցակների» մասին և նախարարությունից պահանջում տեղեկատվություն
«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա»՝ (ՖԱՀՖ) նախաձեռնությունը, ի պատասխան 24-10-2023-ին Ձեզ ուղղված՝ «Հայկական կինոյի կառավարման դաշտում...
Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին
Հանդիպման մասնակիցները մտքեր են արտահայտել Փարաջանովի ստեղծագործության հետահայաց ցուցադրությունների, կինոցուցադրությունների և այլ...
Համագործակցության հուշագիրը նոր ազդակ և լիցքեր կհաղորդի կինոոլորտի զարգացմանը. Ժաննա Անդրեասյան
Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է այս տարի նշվող Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերին և կինոոլորտում իրականացված...
ժամանակակից կինոյի զարգացման մարտահրավերները. միջազգային սեմինար Երևանում
Սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ԱՊՀ անդամ տարբեր երկրներում արտադրված ֆիլմեր, ծանոթանալու Հայաստանում ստեղծված…
Հայ կինոյի 100-ամյակին նվիրված կինոծրագիր Ամստերդամում՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հայերի
«Ֆիլմադարան» ՀԿ-ի և նիդերլանդցի կինոքննադատ Հյուգո Էմերզաելի…
Հոլիվուդյան ֆիլմերը սխալ կերպար են ստեղծել
Յուրաքանչյուր գլադիատոր ամիսներ շարունակ վերապատրաստվել է
Ամենաշատ