News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

NEWS.am -ի տեղեկություններով` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շտապ մեկնել է Բելառուս։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` ԲՀԿ ղեկավարի այցը պայմանավորված է Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններով և դրանից հետո Հայաստանում սպասվող հնարավոր քաղաքական զարգացումներով։

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին` Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին օրը Գագիկ Ծառուկյանը հայտարարություն էր տարածել` նշելով, որ Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն միջնորդների ներգրավմամբ խաղաղ բանակցությունների միջոցով և մեծապես Ռուսաստանի միջնորդությամբ` որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորի։ «Հնարավոր չէ կոտրել Արցախի ժողովրդին, և ես վստահ եմ, որ ռուս խաղաղապահները կկատարեն իրենց պատմական առաքելությունը»,- նշել էր Ծառուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ