News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ միջպետական ​​համաձայնագիր ստորագրելու Հայաստանի առաջարկը, որը կշրջանցի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության պահանջները, կարծես «լավ դեմքի արտահայտություն լինի՝ վատ խաղի ժամանակ»։ ТАСС-ին նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար, ԼԺՀ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հակոբ Արշակյանի համապատասխան հայտարարությունը։ 

Սլուցկին նշեց, որ Հայաստանը բացարձակապես ոչ բարեկամական քայլ  է կատարել Ռուսաստանի նկատմամբ՝ վավերացնելով ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը։ Հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հնարավոր ռազմական հանցագործությունները հետաքննելու համար դրա գործիքների կիրառման մասին փաստարկն ակնհայտորեն չափազանցված է, կարծում է պատգամավորը։

«Ընդ որում, ՄՔԴ-ն կողմնակալ արևմտամետ կառույց է, որը Ռուսաստանի Դաշնության առնչությամբ քաղաքականացված և մեր երկրի համար իրավական առումով աննշան որոշումներ է կայացնում։ 

Հայկական կողմի գործողությունները գնահատելու համար ոչ պակաս կարևոր է, որ ՄՔԴ-ն ինքնին լիովին թույլատրում է իր ծառայություններից օգտվել այն երկրներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը: Այս ֆոնին Հայաստանի առաջարկները վատ խաղի ժամանակ լավ դեմքի արտահայտություն են թվում»,- ասաց Դումայի հանձնաժողովի նախագահը։

Սլուցկու խոսքով՝ ռուսական կողմը նույնպես սեփական առաջարկներն է առաջ քաշել. «Արդյո՞ք դրանք Երևանի կողմից դրանք հաշվի են առնվել, պատմությունը լռում է։ Ուստի, ստեղծված իրավիճակում Հայաստանի նախաձեռնությամբ համաձայնագրի կնքումը դժվար թե խնդրի լուծման բաղադրատոմս լինի»,- եզրափակեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի կողմից առաջացավ խանդ, որ մենք սկսեցինք մեր նախարարներին նշանակել․ Գագիկ Մելքոնյան
Դրանց արդյունքը այն էր, որ մենք նշանակեցինք մեր պաշտոնյաներին և ցանկացանք․․․
«Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի»․ Գագիկ Մելքոնյանը՝ Զելենսկու՝ Հայաստան այցի մասին
Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի կամ չի արձագանքի․․․
Հայաստանը հետևում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն վերապահում չունեն մեր հանդեպ․ վարչապետ
Փաշինյանն ասել է, որ այդ հարցը պարզելու նպատակով պատվիրակություններ են նախորդ տարի եկել Հայաստան․․․
«Վստահո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին»․ Փաշինյանն ուղիղ չի պատասխանել France 24-ի լրագրողի հարցին
Վարչապետն ասել է, որ իրենց միջև միջպետական հարաբերություններ են․․․
Սուտ են ասում, թե ՀԱՊԿ-ը մեզ դավաճանել է. մեզ առաջարկվել է փաթեթ, որը ենթադրում էր նաեւ զենքի մատակարարում. փորձագետ
ՀԱՊԿ-ը հայ-ռուսական ռազմավարական ռազմական համագործակցության մի ձեւաչափ է ընդամենը...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը 2023-ին հանդիպել են 2 անգամ, հեռախոսով խոսել՝ 9 անգամ
2023 թվականի ընթացքում շարունակվել է ՌԴ-ի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը...
Ամենաշատ