Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին կանչել են հարցաքննության` Մոսկվայի բանկի գործով, «ՌԻԱ նովոստիին» հայտնել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Նա չի հստակեցրել հարցաքննության ամսաթիվը, սակայն, ասել է, որ այն տեղի կունենա մոտ օրերս: Հետաքննչական մարմինը քննում է Մոսկվայի բանկի նախկին նախագահ Անդրեյ Բորոդինի եւ նրա տեղակալ Դմիտրի Ակուլինինի դեմ հարուցված քրեական գործը: Նրանք մեղադրվում են հող ձեռք բերելու համար վարկեր տրամադրելու մեջ, որոնք պատկանում են նախկին քաղաքապետի կնոջը` Ելենա Բատուրինային: Ըստ հետաքննության, արդյունքում հսկայական գումարներ հայտնվել են Բատուրինայի անձնական հաշվին:
Բանկի նախկին ղեկավարությունը համաձայն չէ հետաքննության եզրակացությունների հետ: Բորոդինը պնդում է, որ բանկը այդ գումարների դիմաց հող է ստացել, որի արժեքը ավելին է տրված վարկից: Բորոդինը եւ Ակունինը հետախուզման մեջ են եւ գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս:




























