Պետերբուրգի Պուշկինի շրջանի Շուշարի բնակավայրում, Wildberries-ի պահեստների համալիրում հրդեհ է բռնկվել, այրվում է 50 հազար քառակուսի մետր տարածք, տեղեկացրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ին։

Նշվել է, որ մարդիկ տարհանվել են։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Հրդեհի պատճառի մասին չի տեղեկացվում։ Կատարվում են հրշիջման աշխատանքներ։