Հայտնի են դարձել Սիրիայի եւ Արաբական պետությունների լիգայի միջեւ ձեռք բերված համաձայնագրի մանրամասները, հաղորդում է «Վզգլյադը»:Նշվում է, որ Սիրիան ընդունել է «Ճանապարհային քարտեզի» բոլոր կետերը, բացի երկուսից:
Նա հրաժարվում է ազգային երկխոսության հարցերով համաժողովը Կահիրեում անցկացնելուց եւ պնդում է, որ այն տեղի ունենա Դամասկոսում:Բացի այդ, Սիրիան համաձայն չէ նաեւ երկրում արաբական դիտորդների կողմից քաղաքական իրավիճակի մոնիտորինգի անցկացման մեխանիզմների հետ:Հոկտեմբերի 31-ին Դոհայում կայացած հանդիպմանը ԱՊԼ-ն հրապարկել էր Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ իր հիմնական դրույթները:
Ծրագիրն առաջին փուլում նախատեսում է քաղաքացիներից տանկային ստորաբաժանումների դուրս բերում եւ իշխանության ու ընդդիմության միջեւ երխոսության մեկնարկ:



























