News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Կամարիս գյուղում վերջին օրերին շուրջ 200 խոզ է անկել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց գյուղի ֆերմերներից Վարուժան Ներսիսյանը, ում խոզերը նույնպես անկել են։

«2 շաբաթ է՝ ամեն օր անկում է լինում։ Այսօր էլ եմ մորթել, որովհետեւ հիվանդ էին արդեն, գլուխները գցել էին գետնին։ Մոտ 50 խոզ իրենց ձագերի հետ անկել են։ 200 կիլոգրամանոց մայր խոզեր էին՝ իրենց ձագերի հետ․ պատկերացնո՞ւմ եք, տնտեսությանս որքան վնաս եղավ։ Վարկերի տակ եմ, միայն խոզաբուծությամբ էի զբաղվում։ 60 հատի էի հասցրել, հիմա 10 հատ է մնացել։ Մինչեւ ՍԱՏՄ-ի գալը ես արդեն մի քանի տասնյակին արդեն թաղել էի։ Իմ անկածներից նմուշ վերցրին, սպասում եմ փորձաքննության արդյունքներին»,- պատմեց Վարուժան Ներսիսյանը։

Վարուժան Ներսիսյանի հարեւանի՝ Արարատ Դանիելյանի խոզերից էլ 137-ն են արդեն անկել։

Կամարիսի վարչական ղեկավար Հովհաննես Սարգսյան NEWS.am-ին ասաց, որ կատարվել են թաղման աշխատանքներ, ՍԱՏՄ-ն համապատասխան աշխատանքներն իրականացրել է։

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմից նշեցին, որ ահազանգ ստացել են 2 ֆերմերից, ՍԱՏՄ-ի աշխատակիցները նմուշներ են վերցրել, առայժմ սպասում են պատասխանին, թե արդյո՞ք կենդանիները անկել են Աֆրիկյան ժանտախտից, թե՞ ոչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ