Չինաստանի «Ցյանցյու» հանքահորում ավարտվել են որոնողափրկարարական աշխատանքները, բեկորների տակից դուրս են բերվել 45 հանքագործներ:

Հանքագործներից 8-ի կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով փրկարարներին:

Կատարված փրկարարական գործողությունները խոշորագույնն էին, 2010թ. օգոստոսին կատարվածից հետո, երբ 115 մարդու էին դուրս բերել, հաղորդում է РБК-ն:

Հանքահորի պայթյունը տեղի էր ունեցել նոյեմբերի 3-ին` այդ շրջանում տեղի ունեցած 2.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով: