News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ես վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետեւ այնուամենայնիվ, հարցի հետ կապված նաեւ կոլեգիալ քննարկում պետք է լինի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Ռուսաստանը նախ ձերբակալեց, ապա ազատ արձակեց ադրբեջանցուն, որի նկատմամբ Հայաստանը հետռախուզում է հայտարարել Հադրութում հայ ծերունուն գլխատելու համար, եւ այժն նա արդեն Բաքվում է:

Հարցին՝ արդյոք լինելու է բողոքի նոտա Ռուսաստանին, նա արձագանքեց. «Եկեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»:

Հիշեցնենք, որ Զեյնալլին ձերբակալվել էր փետրվարի 20-ի երեկոյան օդանավակայանում՝ Մոսկվա-Բաքու չվերթ բարձրանալուց առաջ։ Նա հայտնել է, ձերբակալությունը կատարվել է հայկական կողմի պահանջի հիման վրա։

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ հարցը «Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հսկողության տակ է»։

Նրա փաստաբան Ալեքփեր Գարաևը նշել է, որ Հայաստանը լուրջ մեղադրանքներով հետախուզում էր հայտարարել Քամիլ Զեյնալիի նկատմամբ, սակայն ռուսական պետությունը «հումանիզմ» է դրսևորել։

«Ադրբեջանական պետության օգնության և համառության շնորհիվ Քամիլ Զեյնալլին ազատության մեջ է և այսօր կվերադառնա Ադրբեջան»,- ասել էր Ալեքփեր Գարաևը։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «սպանություն» հոդվածի հատկանիշներով: Հաղորդվում է, որ ֆիթնես մարզիչը կասկածվում է 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց Լեռնային Ղարաբաղի տարեց բնակչին գլխատելու մեջ։

Այսօր նրան Բաքվի օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ