News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ամիսներ առաջ Ռուսաստանը ուղիղ կոչ էր անում Հայաստանի բնակչությանը հեղաշրջում անել Հայաստանում և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել։ Այս մասին France24-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին Ռուսաստանի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ Կառավարությունը: Ռուսական հեռուստաալիքները վեց տարի շարունակ համակարգված, հետևողական և նպատակամղված հակաքարոզչություն են անում Հայաստանի ընտրված իշխանության և անձամբ իմ դեմ: Էլ ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում», - ասել է Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները «ինստիտուցիոնալ ավանդույթների» շրջանակում են:

«Մեզ հատկապես անհանգստացնում է ռուս զինվորականների կողմից Հայաստանում ռուս դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգումը»,- նշել է նա։

Այս համատեքստում Հայաստանի վարչապետը նկատել է, որ ՀՀ տարածքում նման ապօրինի գործողություններն անթույլատրելի են։ Հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջները չկատարվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ...
Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Պուտինին. Սա ի՞նչ շիլափլավ է. Էդմոն Մարուքյան
Սա Հայաստանում ներկայացվում է որպես հաղթանակ, մեծ ձեռքբերում...
«Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը
Սակայն պարզ է, որ ռուսական գազը շատ հանգիստ կարող է հայտնվել Եվրոպայում։ Բացի այդ, Ադրբեջանը...
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ