Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Գերման Քեյնի անվան հետ կապված աղմկահարույց պատմությունները չեն դադարում. արդեն չորրորդ կինն է նրան մեղադրել սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:
Ինչպես հայտնում է BBC-ն, այս անգամ նրան մեղադրել է շարոն Բիալեքը, որը պատմել է, որ հանրապետականին խնդրել է խորհուրդ տալ կարիերայի վերաբերյալ: Բիալեքը բացահայտ ելույթ է ունեցել մամլո ասուլիսի ընթացքում եւ պատմել 14-ամյա վաղեմության դեպքի մասին: Կնոջ խոսքով` Քեյնը մեքենայի մեջ իր գլուխն իջեցրել է անդրավարտիքի ուղղությամբ` ասելով «Չէ որ ձեզ աշխատանք է պետք»:Քեյնի ներկայացուցիչները հերքում են մեղադրանքը, գրում է Газета.ru-ն:Հիշեցնենք, ավելի վաղ Քեյնին սեռական ոտնձգություններ կատարելու մեջ մեղադրել էին Ռեստորանների ազգային ասոցիացիայի երկու աշխատակցուհիներ, որի ղեկավարը ժամանակին ինքն էր: Ավելի ուշ նրանց միացել էր Քեյնի մեկ այլ աշխատակցուհի, որն ասել էր, որ նա իր մոտ մի քանի անգամ անպարկեշտ կատակներ է արել, նույնիսկ մեկ անգամ հրավիրել է իր հետ բնակարանում ժամանակ անցկացնելու: Ի տարբերություն Բիալեքի` այս երեք կանայք չեն ցանկացել բացահայտել իրենց անունները:




























