News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է դադարեցնի Կիևին զենք մատակարարելը և մերձավորարևելյան հակամարտության կողմերին զինադադարի առաջարկ ներկայացնի, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Օլիմպիական խաղերի ընթացքում Ուկրաինայում հրադադարի մասին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությունը։  

«Ես պատասխան առաջարկ եմ անում Մակրոնին՝ դադարեցնել զենքի մատակարարումը, որով սպանում են խաղաղ բնակիչներին, ինչպես նաև դադարեցնել ահաբեկչության հովանավորությունը,- ասել է նա։- Երկրորդ առաջարկը Մակրոնին. նմանատիպ առաջարկ արեք մերձավորարևելյան հակամարտության կողմերին։ Շատ բան այնտեղ, հավանաբար, կախված է Ֆրանսիայի խոսքից»:

Ավելի վաղ Մակրոնը ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ Փարիզում Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում Ռուսաստանին կխնդրեն հրադադար հաստատել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ