News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում բնակիչները հավաք են անցկացրել, նրանք իրենց բողոքն են հայտնել Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեմ, որոնց թվում է Վերին Ոսկեպարը:

«Մենք տալու բան չունենք, մենք ապրելու ենք այստեղ, մեռնելու ենք այստեղ: Մենք մի թիզ հող չունենք տալու: Եթե կողքից կօգնեն՝ կօգնեն, գլխներիս վրա տեղ ունեն: Այն ժամանակ էլ են եկել մեր տղերքը օգնել, հիմա էլ են պատրաստ գան ջոկատները: Սա մեր պապենական հողերն են: Վարչապետը, որ ասում է, նույնիսկ մեր գետի տեղը չգիտի: Երեւանում չեն պատկերացնում, որ եթե էդ հատվածները տվեցին, չեն կարողանալու Նոյեմբերյան գնան, էլ Ոսկեպար չեն գալու, կգնան Վանաձոր ու Ալավերդի: Փաշինյանի գնալուց հետո ավեկլի մարտական ենք տրամադրված: Եկավ մեզ լավ «դուխ տվեց» գնաց: Ուզեցավ մեջքներս կոտրի, բայց դա հնարավոր չի: Մենք մենակ էլ մեր հողը կպահենք, բայց եթե ժողովուրդը գա, միանա, ավելի հեշտ կպահենք»,-ասաց ոսկեպարցիներից մեկը:

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Ուզեցավ աչքներս վախացնի, որ հոկտեմբերյանից կմտնեն, եթե էստեղ պատերազմ սկսվի: Նա ի՞նչ իրավունք ունի ասի՝ Թուրքիան էնտեղից կհարձակվի: Թուրքիան ի՞նչ  խնդիր ունի, Ադրբեջանը խնդիր ունի: Ասում ա՝ Ռուսաստանն էնտեղից կհարձակվի, Պակիստանն էնտեղից: Լավ ա՝ Իրանի ու Վրաստանի մասին էլ չասաց:

Թուրքն ուզում է էս խելոք տտին վախացնի, որ խելոք հողերը տա, բայց դա չլնող բան է: Փաշինյանը վախեցած ա, ու ուզում է մեզ էլ վախացնի: Բայց մենք պատրաստ ենք մինչեւ վերջ կանգնելու»:

Ոսկեպարցիները նշում են, որ ամբողջ Հայաստանը պետք է Ոսկեպարի շուրջը համախմբվի. «

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ...
Մարդիկ հոգեպես ճնշված են. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում
Մարդիկ հոգեպես ճնշված են, լարված, անորոշության մեջ: Ոչ մի բան չենք հասկանում՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք...
ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահին Ալմաթիի հանդիպման արդյունքների մասին
Միրզոյանը տեղեկացրել է Բորգին...
Չգիտեմ՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց գործընթացի հիմքում քարտեզ կա դրված. Ղալումյան
Սահմանազատման պրոցեսը Տավուշում չի դադարեցվել...
Դիվանագիտությունը եւ երկխոսությունը խաղաղության միակ ճանապարհն են Հարավային Կովկասում. ԵԱՀԿ գործող նախագահ
Դիվանագիտություն եւ երկխոսություն. ահա խաղաղության եւ կայունության միակ ճանապարհը...
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել Մալթայի կողմից Բաքվի օրակարգը պաշտպանելու մասին հարցին
Յան Բորգը խուսափել է պատասխանել...
Ամենաշատ