Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նոյեմբերի 12-ին հրաժարական է տվել:

Վարչապետի պաշտոնը թողնելու որոշում Բեռլուսկոնին կայացրել էր այն բանից հետո, երբ նոյեմբերի  8-ին  Իտալիայի խորհրդարանում զրկվեց ձայների մեծամասնությունից: Նրա հրաժարականին նախորդել էր  խորհրդարանի կողմից  երկրում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված օրենքի ընդունումը, որը, մասնավորապես, նախատեսում է հակաճգնաժամային միջոցառումների համաձայնեցում ԵՄ ղեկավարության հետ:

«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ այդ տեղեկությունը հարյուրավոր մարդիկ  ուրախությամբ են ընդունել:Նոյմբերի 13-ին նախագահ Ջորջո Նապոլիտանոն կսկսի նոր կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցությունները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, վարչապետի պաշտոնին երեք թեկնածու է հավակնում` ԵՄ հակամենաշնորհային հանձնաժողովի նախկին նախագահ Մարիո Մոնտին,  կառավարող «Ազատության ժողովուրդ» կուսակցության քարտուղար Անջելինո Ալֆանոն եւ նախկին վարչապետ Լամբերտո Դինին, ով կառավարությունը ղեկավարել է 1995-1996 թթ: Ամենահավանական թեկնածու է համարվում Մարիո Մոնտին: