News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված:

Նշենք, որ գնդապետ Միհրան Մախսուդյանին բերման են ենթարկել շատ բիրտ կերպով, նա այժմ գտնվում է հիվանդանոցում: Պատգամավոր Արթուր Սարգսյանը չի կարողացել նրան տեսակցել, քանի որ քնած է եղել: Պատգամավորը նաեւ հայտնեց, որ 10 բերման ենթարկվածներ կան, որոնցից 9-ին հանդիպել է ոստիկանության բաժանմունքում, նրանց հետ ամեն ինչ կարգին է, նրանց ոգին բարձր է:

Բերման ենթարկված ակցիայի մասնակիցներն են՝ Սուրեն Պետրոսյանը, Միհրան Մախսուդյանը, Վահագն Մախսուդյանը, Միքայել Մարտիրոսյանը, Էդմոն Ղուլիջանյանը, Շալիկո Եղիազարյանը, Լեւոն Գրիգորյանը, Եղիշե Մախսուդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ