News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում 2024 թվականի մայիսի 25-ին ժամը 23։00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

441951674_410733785258785_2497347663530782795_n.jpg (129 KB)

Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:

441961559_410733778592119_5260359984221845140_n.jpg (154 KB)

Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ժ․08։00-ի դրությամբ՝ Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։

Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։

445088966_410733808592116_3165974259905747392_n.jpg (100 KB)

Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։ Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա, որում կա քաղաքացի։

445095316_410733821925448_8511561827308263522_n.jpg (242 KB)

Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհն ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։ Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
ՆԳՆ հայտի հիման վրա ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռիում և Տավուշում աղետի ազդեցության, մարդասիրական կարիքների գնահատում
Հունիսի 13-ին հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ Կառավարությանն ու միջազգային դոնոր համայնքին...
Ասում են՝ 10 կգ ոսկին ջուրը քշել, տարել է. չենք կարող այդ հարցում օգտակար լինել, ոսկին պետք չէր գարաժում պահել.Փաշինյան
Կան օբյեկտիվ տվյալներ, որոնց վրա պետք է հիմնվել ջրհեղեղից տուժածներին…
Օբյեկտիվ պատճառներով մարդիկ չեն վերադարձել իրենց բնակարաններ․ փոխվարչապետը՝ աղետի գոտում իրավիճակի մասին
Եկել ենք նախնական եզրակացության, որ մեր մոտեցումը պետք է լինի տարբերակված, մեր աջակցության հիմքում առաջին հերթին պետք է լինեն այն սուբյեկտները...
Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները լավ տեմպով են առաջ գնում. հնարավոր է՝ ավելի շուտ շահագործվի. Սանոսյան
Հոբարձի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում են գտել և հունիսի 15-ից աշխատանքներն այս ուղղությամբ կմեկնարկեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ