News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքական Sozcu TV-ի եթերում թուրք հայտնի գործիչ, Independent Turkce կայքի գլխավոր խմբագիր Նեվզեթ Չիչեքն անդրադարձել է Հայաստանի վարչապետի անվտանգության խնդրին եւ սկանդալային հայտարարություն արել։

Հեռուստաեթերի ժամանակ Նեվզաթ Չիչեքը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ հասարակությանը հորդորել է հրաժարվել մեծ Հայաստանի երազանքից եւ ընդունել ներկայիս Հայաստանն իր սահմաններով։

Թուրք գործիչը հիշեցրել է Հայաստանի վարչապետի ուղղաթիռի հետ կապված վերջին միջադեպը, նշել որ այդ դեպքով Թուրքիայում անհանգստացած էին։ Նա շեշտել է, որ թեեւ իր խոսքերը շատերին կբարկացնեն, սակայն ինքը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է թուրք հատուկջոկատայինները ապահովեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ