News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Երեկ՝ հունիսի 24-ին, մահացած  ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանը Գեղարքունիքի Կարմիրգյուղից էր։

NEWS.am-ին վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը պատմեց, որ 19-ամյա Դավիթը տան ավագ զավակն էր, իրենից փոքր ևս մեկ եղբայր ուներ։

«Ընտիր երեխա էր, համեստ ապրող մարդիկ են, արտագնա աշխատանքի էր մեկնում հայրը։ Մեկ տարվա ծառայող էր»,- ասաց վարչական ղեկավարը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ