Չինաստանի հարավաարևմտյան Յուննան նահանգի Վեյսին շրջանի ածխահորում վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, երեքը՝ անհետ կորել, օգոստոսի 18-ին հաստատել են տեղական իշխանությունները:

Շրջանի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով, կիրակի ժամը 05:40-ի սահմաններում, Սանտաոյի ածխահորում տեղի ունեցած վթարի պատճառը ենթադրաբար գազի և ապարների արտանետումն է եղել:

Այս պահին դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, հայտնում է news.cn-ը։