Նատալյա Սինդեեւան` «Դոժդ» մեդիահոլդինգի սեփականատերն, իր տարբերակն է առաջարկել «Էխո Մոսկվի» ռադիոկայանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, երբ «Գազպրոմ-մեդիան» որոշել է փոխել տնօրենների կազմը: Նա առաջարկում է գնել «Գազպրոմ-մեդիայի» բաժինը ռադիոկայանում` ներգրավելով ռադիոլսողներին: Այդ մասին Սինդեեւան գրել է իր Twitter-ում:

Ի պատասխան «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն արդեն նշել է, թե «Գազպրոմ-մեդիան» չի համաձայնի վաճառել ռադիոկայանը: «Նատաշեչկա, մենք փորձում ենք գնել 10 տարի: Մերժում են»,- գրել է նա:

Միեւնույն ժամանակ, «Գազպրոմ-մեդիան» բացատրել է, թե որոշել է փոխել տնօրենների կազմը` հոլդինգի կորպորատիվ չափորոշիչներին համաձայն:

Նշենք, որ «Էխո Մոսկվիի» 66 տոկոսը պատկանում է «Գազպրոմ Մոսկվիին»: