Ղպտի եկեղեցու պատրիարք Շենուդա III-ի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 20-ին` Կահիրեում:Նշենք, որ Ղպտի եկեղեցու պատրիարքը մահացել էր մարտի 17-ին`89 տարեկանում:
Մահվան պատճառը նրա երկարատեւ հիվանդությունն էր:Հիշեցնենք, որ Նազիր Գայեդ Ռաֆայելը Ղպտի եկեղեցու պատրիարքը եւ 117-րդ պապն էր դարձել 1971թ-ին` կոչվելով Շենուդա III:Ղպտի եկեղեցին աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից է եւ ամենանշանակալի քրիստոնեկան համայնքը Մերձավոր Արեւելքում, որն ունի մոտ 10 մլն հավատացյալ:




























