Time-ը հրապարակել է 100 հայտնիների ցուցակը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել նորաձեւության աշխարհում: Թվարկվել են ոչ միայն նորաձեւության արդյունաբերության ներկայացուցիչները, այլ նաեւ դերասանները, մշակույթի եւ շոու բիզնեսի գործիչները` սկսած ամսագրի հիմնադրման 1923 թվականից:
Time-ի ցուցակը բաժանվում է 5 բաժնի. «Դիզայներներ եւ ապրանքանշաններ», «Մոդելներ», «Մուսաներ», «Լուսանկարիչներ», «Նորաձեւ հրատարակությունների խմբագիրներ եւ ոճաբաններ»: Մոդելների ցուցակում են հայտնվել ընդամենը 10 անուն, որոնց թվում են Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբլը, Լինդա Եվանգելիստան, Թվիգին, Քեյթ Մոսը եւ այլք:
Մուսաների ցուցակում են ընդգրկված The Beatles-ը, Լեդի Գագան, ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, Օդրի Հեփբորնը, Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, Դեւիդ Բոուին, արքայադուստր Դիանան, Էնդի Ուորհոլը եւ շատ ուրիշներ:
Դիզայներների թոփ ցանկում շաբաթաթերթը ներառել է մոդելյերներ Ջորջիո Արմանիին, Պիեռ Կարդենին, Կոկո Շանելին, Քրիստիան Դիորին, Դոմինիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբանային, Ջոն Գալյանոյին, Ժան-Փոլ Գոթիեին, Կարլա Լագերֆելդին, Ջանի Վերսաչեին եւ այլոց: Ցուցակում ընդգրկվել են նաեւ Մանոլո Բլանիկը, Ժան Լանվենը եւ Քրիստիան Լաբուտենը, հաղորդում է Livestream-ը:
Լուսանկարիչներից Time-ն առանձնացրել է Էն Լեյբովիցին, ով հայտնի է իբրեւ Rolling Stone-ի շապիկին մերկ Ջոն Լենոնի եւ Յոկո Օնոյի լուսանկարի հեղինակ, նա նաեւ լուսանկարել է Հելմութ Նյուտոնին, Մարիո Տեստինոյին եւ ուրիշների: All-Time 100 Fashion Icons ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ:




























