Մահացել է ֆրանսիացի ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի դափնեկիր Կլոդ Միլլերը: Նա մահացել է 71 տարեկան հասակում, հաղորդում է Կաննի կինոփառատոնի կայքը: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Կինոդպրոցի ավարտից հետո Միլլերն ասիստենտ է եղել Ռոբեր Բրեսոնի եւ Ժան-Լյուկ Գոդարի մոտ, սակայն նա իր գլխավոր ուսուցիչ է համարում Ֆրանսուա Տրյուֆոյին: Դասականի մահից հետո, 1984-ին Մյուլլերը ավարտին է հասցրել նրա կիսատ մնացած ֆիլմը` «Փոքրիկ գողը»:

Մեծ կինոյում Միլլերի նկարահանած առաջին ֆիլմը եղել է «Զինվորական քայլքի լավագույն միջոցը» (1976թ), որտեղ մասնակցել է ֆրանսիական կինեմատոգրաֆի աստղ Պատրիկ Դեւերը: