Աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը դուրս է գրվել հիվանդանոցից եւ արդեն գտնվում է տանը: Այս մասին հաղորդում է BFM TV-ն:
Հեռուստաալիքը ցուցադրել է բացառիկ հարցազրույցն Ալեն Դելոնի հետ, ով նշել է, որ իրեն արդեն շատ լավ է զգում: «Իմ սիրտը սկսել է բաբախել առաջվա պես»,- ասել է դերասանը, հաղորդում է «Իզվեստին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Եվրոպայի կանանց կուռք Դելոնը տեղափոխվել է Փարիզի արվարձանում գտնվող հիվանդանոց: Այնտեղ նրան պլանային վիրահատության են ենթարկել, որը տեւել է միայն 10 րոպե:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Armenia Production պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Սահարյանը նշել էր, որ չնայած տարած վիրահատությանը, Դելոնն ապրիլի 7-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի Armenia Music Awards մրցանակաբաշխությանը:




























