Մալավիից հակասական տեղեկություններ են ստացվում Բինգու վա Մուտարիկայի առողջական վիճակի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվե, որ նա մահացել է այսօր` ապրիլի 6-ին` սրտի տագնապից: Reuters-ի տվյալներով, նախագահը ապրիլի 5-ին անգիտակից վիճակում տեղափոխվել է մայրաքաղաք Լիլոնգվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ մահացել է:

AFP գործակալության փոխանցմամբ, նախագահին երկու ժամ փորձել են վերակենդանացնել, սակայն չի հաջողվել: Հաղորդվում է նաեւ, որ վա Մուտարիկայի մարմինը ուղարկվել է Հարավաֆրիկյան հանրապետություն` բալզամացման համար:

Միաժամանակ պետական լրատվամիջոցները` վկայակոչելով կառավարությունում իրենց աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ, հաղորդում են, որ նախագահը ողջ է, սակայն պետք է տեղափոխվի Հարավաֆրիկյան հանրապետություն` անհայտ հիվանդության բուժման նպատակով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: