Լիբիայի նոր իշխանությունները Մուամար Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ Իսլամին որդուն մեղադրել են Լիբիայում ուղտերի ապօրինի ներկրման եւ ձկնաբուծության մեջ թույլ տված խախտումների մեջ:

Ինչպես Լիբիայի Human Rights Watch կազմակերպության աշխատակից Քենեթ Ռոթին հղում անելով գրում է The Daily Telegraph-ը, իշխանությունները չեն կարողացել բավարար ապացույցներ հավաքել  Սեյֆ ալ Իսլամին  սպանությունների կազմակերպման եւ բռնաբարության մեջ մեղադրելու համար: Այս կապակցությամբ իրավապաշտպանները պնդում են, որ Քադաֆիի որդուն հարկավոր է հանձնել Հաագային, որտեղ մասնագիտորեն կհետաքննեն գործը:

Մինչդեռ լիբիական իշխանությունները եւ ապստամբների զորամասերը, որոնց ձեռքում է գտնվում Սեյֆ ալ Իսլամը, հրաժարվում են քննարկել Միջազգային քրեական դատարանին նրա հանձնման հնարավորությունը, եւ մտադիր են նրան դատել հայրենիքում:  

Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ Սեյֆ ալ Իսլամը չի մասնակցել ռազմական գործողություններին, չի ղեկավարել ռազմական ստորաբաժանումները, այլ եղել է  «վարչակարգի դեմք». հաճախ հայտնվել է հեռուստաէկրաններին, հարցազրույցներ է տվել եւ երկրի ղեկավարության անունից մամլո ասուլիսներ անցկացրել: Լինելով Քադաֆիի ընտանիքից ամենհրապարակայինը` նա վաստակել է իր հոր հակառակորդների ատելությունը: Ընդ որում, ոչ մի անգամ չի հաղորդվել որեւէ ապացույցի մասին, որ նա հանցագործություն է կատարել, գրում է  Lenta.ru-ն: