Esquire ամսագիրն իր ընթերցողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում ընտրել է 2012թ. ամենասեքսուալ կնոջը:
Այս տարվա «ամենատաքարյուն» գեղեցկուհի է ճանաչվել ամերիկացի 28-ամյա մոդել եւ դերասանուհի Սառա Ջին Անդերվուդը:
Սառայի հրապարակումներին եւ տեսագրություններին Twitter եւ Facebook սոցցանցերում հետեւում են հարյուր հազարավոր երկրպագուներ:
Նախորդ տարի Սառան առավել հայտնի դարձավ «մերկ հեծանվավազքին» մասնակցելուց հետո: Playboy-ի աստղը մերկ շրջել էր Փորթլենդով: Լուսանկարներն արվել էին հունիսի 19-ի առավոտյան, քանի դեռ քաղաքը քնած է եղել, գրում է Metro-ն:
Հատկանշական է, որ այդ նույն օրը Հյուսիսային Ամերիկայի տարբեր քաղաքներում տեղի էին ունեցել իսկական մերկ հեծանվաերթեր: Սառան զանգվածային ակցիաներին որոշել է չմասնակցել, սակայն, այնուամենայնիվ, միացել է ամենաէկոլոգիական տրանսպորտի տեսակի համար պայքարին:




























