ԿԺԴՀ-ում մեկնարկել են հանրապետության հիմնադիր Կիմ Սեն Իրի հոբելյանին նվիրված միջոցառումները: Նրա 100-ամյակը կնշվի ապրիլի 15 -ին: Այդ օրը Հյուսիսային Կորեայի տոնացույցում նշվում է որպես «Արեւի օր»:

Միջոցառումների շրջանակում Փհենյանում սկսվել են թեքվոնդոյի` հնագույն կորեական մարտարվեստի մրցույթներ: Նշվում է, որ Կորեայում վերջին տարիներին այս մարզաձեւը մեծ ժողովրդականություն է վայելում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ապրիլի 11-ին կմեկնարկի ավանդական «Ապրիլյան գարուն» փառատոնը, որին կմասնակցեն մետ  800 ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում` Ռուսաստանից,  Չինաստանից, Իտալիայից եւ Ֆրանսիայից:

Հիմնական միջոցառումը սակայն կլինի Երիրի արհեստական արբանյակի բաց թոնղումը, որը ծրագրված է ապրիլի 12-16-ն ընկած ժամանակահատվածում: