Մալավիական պետական ռադիոն, այսօր` ապրիլի 7-ին, հաստատել է նախագահ Բինգու վա Մուտարիկայի մահվան փաստը:

Հիշեցնենք, նրա մահվան լուրը ստացվել էր դեռեւս ապրիլի 6-ին, սակայն հետո լուրեր էին պտտվում, որ նախագահը ողջ է եւ նրան բուժման համար կտեղափոխեն ՀԱՀ:

Վարկածներից մեկի համաձայն` խուճապի պատճառն այն է, որ  հայտնի չէ, թե առաջնորդի մահվանից հետո ով պետք է ղեկավարի աֆրիկյան այս երկիրը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սահմանադրության համաձայն` երկրի ղեկավարի մահվան դեպքում նրա գործառույթները պետք է ստանձնի փոխնախագահը, այս դեպքում` Ջոյս Բանդան: Բայց նա որոշ ժամանակ առաջ հեռացվել էր իշխող կուսակցությունից եւ դարձել ընդդիմության առաջնորդներից մեկը: Նախագահն իր իրավահաջորդ էր ցանկանում տեսնել եղբորը`ԱԳՆ-ի ղեկավար Փիթերին: