Վենեսուալայի նախագահ Ուգո Չավեսն, այսօր` ապրիլի 7-ին, մեկնում է Կուբայի մայրաքաղաք Հավանա, որպեսզի քաղցկեղի բուժման հերթական կուրսն անցնի:
«Վաղը երեկոյան ես կրկին մեկնում եմ Հավանա, որպեսզի շարունակեմ պայքարն իմ առողջության եւ կյանքի համար»,-հայտարարել է Չավեսը նախօրեին Վենեսուելայի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Նշենք, որ սա Ուգո Չավեսի ճառագայթային բուժման երրորդ կուրսն է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ էր Չավեսը վերադարձել Կուբայից, որտեղ ռադիոթերապիայի կուրս էր անցել:
Դրա հաջորդ օրը Վենեսուալայի նախագահն այցելել էր իր հայրենի Բարինաս նահանգի վանքերից մեկը եւ Աստծուց խնդրել պահպանել իր կյանքը: «Աստված իմ, կյանք տուր ինձ: Ես դեռ այնքան բան ունեմ անելու իր երկրի ու ժողովրդի համար: Քրիստոս, ինձ տուր քո խաչը, քո արյունը, ես պատրաստ եմ կրել ամեն ինչ: Միայն թե պահպանիր կյանքս»,- աղոթել էր նա:




























