Գվատեմալայի նախագահ Օտո Պերեսա Մոլինան առաջարկում է երկրում ստեղծել պետության կողմից վերահսկվող թմրանյութերի շուկա: Կոկայինի հարավամերիկյան տարանցման կետ հանդիսացող երկրի ղեկավարը կարծում է, որ թմրանյութերի առեւտրի դեմ պայքարի մարտավարությունը վաղուց իրեն չի արդարացնում:
Նա կարծում է, որ անհրաժեշտ է ստեղծել արգելված նյութերի շուկա` ծխախոտի եւ ալկոհոլի շուկաների նման: Նախագահը նշել է, որ թմրանյութերի խնդիրը պետք է դիտարկել ազգի առողջության տեսանկյունից, այլ ոչ թե քրեական հետապնդման: Այդ դեպքում, վստահեցնում է Մոլինան, հնարավոր է ավելի զգալի արդյունքների հասնել:
Ընդ որում, թմրանյութերի շուկան պետք է խստորեն վերահսկվի պետության կողմից իրավական շրջանակներում եւ պայմաններում, հայտնում է KM.RU-ն:
Մոլինան բազմիցս գործընկերներին կոչ է արել ձեռնամուխ լինել միջազգային մակարդակով թմրանյութերի օրիանականացման հնարավորության քննարկմանը, սակայն դրան դեմ են ԱՄՆ-ը եւ Կենտրոնական Ամերիկայի մի քանի երկրներ, օրինակ` Սալվադորը եւ Նիկարագուան:




























