ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի 08 ՏՏ 990 համարանիշի ավտոմեքենան, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից հայտնվել է ձորակում։ Այս մասին հաղրոդում է «Շիրակ կենտրոնը»:
Աղաբաբյանի վարորդը Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորակում։ Աշոտ Աղաբաբյանը այդ պահին եղել է ավտոմեքենայում։
Դեպքի վայր են մեկնել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Կարեն Աբրահամյանի եւ դասակի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում է նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքի քննիչը։
NEWS.am-ը փորձեց կապ հաստատել Աշոտ Աղաբաբյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի է:




























