Եվրոպական ՆԱՏՕ-ի երկրները լսել են Եվրոպայում գտնվող բազաները Իրանի դեմ հարվածների համար օգտագործելու արգելքների կապակցությամբ ԱՄՆ-ի դժգոհության ազդանշանը և միջոցներ կձեռնարկեն, որպեսզի այսուհետ բազաների վերաբերյալ համաձայնագրերը կատարվեն։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ժամանելով Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին Երևանում։
«Այո՛, ԱՄՆ-ը որոշակի դժգոհություն է հայտնել, բայց եվրոպացիները դա լսել են», - հայտարարել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ վարչակազմի քննադատության մասին, որը հասցեագրված էր եվրոպական երկրներին՝ Իրանի դեմ հարվածների համար բազաներ տրամադրելուց հրաժարվելու պատճառով։
Նրա խոսքով՝ եվրոպացիները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի բազաների վերաբերյալ համաձայնագրերը կատարվեն։




























