ԱՄՆ զինվորականները Խաղաղ օվկիանոսում հարված են հասցնել թմրաշրջանառության նպատակով օգտագործվող նավին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM)։
««Հարավային նիզակ» միացյալ օպերատիվ խումբը մահաբեր կինետիկ հարված է հասցրել ահաբեկչական կազմակերպությունների կողմից շահագործվող նավին», — ասված է X սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հետախուզական տվյալները հաստատել են, որ նավն ընթացել է «արգելված նյութերի անօրինական շրջանառության» համար օգտագործվող երթուղով։





























