Արարատի մարզում այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել, կան վիրավորներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:

Նրանց փոխանցմամբ` Այնթապ–Արեւաբույր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իրար են բախվել «ԳԱԶԵԼ» մակնիշի եւ «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ՝ Մասիսի հիվանդանոց։ Նրանցից մեկը եղել է «ԳԱԶԵԼ»-ի վարորդը, իսկ մյուս երկուսը՝ նույն մեքենայի ուղեւորներ։ Փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու համար «ԳԱԶԵԼ»-ի վարորդի եւ վիրավոր ուղեւորների ինքնությունը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` «ԳԱԶԵԼ»-ի մեջ եղել են «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, ովքեր քարոզարշավի էին մեկնում, իսկ «ՊԱԶ»–ը նախատեսված է եղել ուսանողների անվճար երթեւեկության համար։