Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 28-ին կայացած արտահերթ նիստում քննարկվել է Գ. Ներսիսյանի լիազոր ներկայացուցիչ Վ. Գասպարյանի հաղորդումը: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նշել է, որ ներկայացվել է դիմում, որից հասկանալի չէ` ովքեր են դիմումատուները, ուստի անհրաժեշտ է դիմումը դիտել իբրեւ հաղորդում եւ այդպես քննարկել:
Սմբատյանի խոսքով` դիմումատուն, չի որոշակիացրել, թե իրականում ովքեր են խատել ԸՕ 18-րդ հոդվածի 6-րդ կետը։ Դիմումում նշված է՝ «ներգրավելով համայնքի ղեկավարներին եւ դպրոցի տնօրեններին», մինչդեռ կոնկրետ սուբյեկտներ նշված չեն: Որպես բացառություն Սմբատյանը նշեց մեկ դեպք` Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի օրինակը: Դիմումատուն տեղեկացրել էր վերջինիս` անօրինական քարոզչության իրականացման մասին: Սակայն ԿԸՀ-ն պարզել է, որ Բարսեղյանն ապրիլի 2-ից գտնվում է արձակուրդում: Սմբատյանը տեղեկացրեց, որ դիմումատուն չի նշել` այդ սուբյեկտները որտեղ, ինչ կարգավիճակով են իրականացնում քարոզչություն, եթե անգամ իրականացնում են:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով` մարզպետն արձակուրդում է, ուստի չի կարող իրականացնել ոչ քարոզչություն, ոչ իր պաշտոնական իրավասությունները: ԿԸՀ միաձայն որոշմամբ` տեղեկությունները չեն հանդիսանում ՀՀ ՔՕ պահանջների խախտումներ:



























