ՀՀ  ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ,  4-րդ եւ 7-րդ մասերով` այլ համայնքի հաշվառում ունեցող եւ քվեարկության օրը գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվել ցանկացող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող եւ քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվել ցանկացող քաղաքացիները, նաեւ ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված եւ իրենց մշտական բնակության վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվել ցանկացող պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները լիազոր մարմին կարող են դիմել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 7 օր առաջ, որի ժամկետը լրանում է 2012 թ. ապրիլի 29-ին:

Այդ հանգամանքը նկատի ունենալով` ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը տարածքային անձնագրային ծառայություններին հանձնարարել է 2012 թ. ապրիլի 29-ին աշխատանքը կազամակերպել այնպես, որ քաղաքացիները կարողանան իրացնել իրենց վերը նշված իրավունքները:

Քաղաքացիներին խնդրում ենք տարածքային անձնագրային ծառայություններ դիմել բացառապես ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու հարցերով: