Հայաստանի ընդհանուր կռիվն ապահով ու խաղաղ կյանքի կռիվն է: Այդ մասին այսօր` ապրիլի 29-ին ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հանդիպելով գյումրեցի ընրողներին:
«Մի քանի օր առաջ գնդակոծել են Դովեղը, գիտեք: Բոլորս ենք ուզում խաղաղ կյանք ու, հատկապես, սահմանամերձ հատվածերում ապրողները: Ուրեմն մեր ընդհանուր կռիվն արժանապատիվ, ապահով և խաղաղ կյանքի կռիվն է: Արե՞լ ենք ամեն ինչ դրա համար: Ամեն օր կարելի է ասել` այո, իսկ հետհայացքի ժամանակ պետք է ասել` ոչ: Ամեն օր` քաջություն անելու ու վերջում ասելու` մեկ է, քիչ է», - ընտրողներին դիմեց նախագահը:
Այդ կապակցությամբ նա առաջարկեց մտածել, թե ինչ է արվել և ինչ կարող է արվել Գյումրիի համար: «Երկրաշարժը շատ բան փոխեց: Դուք իրոք քաջ մարդիկ եք: Ասում են ձեզ դրա մասին, թե չէ, մշտապես դրանում ուղղակի համոզված ենք: Ի՞նչը օգնեց գյուղացուն իր կենաց ծառը աճեցնել և օջախը վառ պահել: Արմատնե՞րը, կյանքի սե՞րը, հո՞ւյսը, հավա՞տը: Բոլորը: Նաև կամքը, քաջությունը, մեկ ընտանիքում լինելը», - ասաց նախագահը:
«Երբ գյումրեցին ծանր կորուստներից ու ցավալի ընդմիջումից հետո կրկին աշխարհի չեմպիոն է դառնում, երբ Գյումրին արդեն մարզադաշտ է բացում ու ֆուտբոլային ֆանատների խմբեր կազմում, բոլորիս համար պարզ է, որ Գյոմրու համար ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Ու այսօր էլ ասում ենք` գյումրեցի ու պատկերացնում համով-հոտով կատակող մարդուն: Ասում ենք` երկրորդ քաղաք, գյումրեցին էլ ժպիտով ուղղում է` հայրաքաղաք», - հավելեց Ս. Սարգսյանը:



























