Լոռիի մարզում, այսօր` ապրիլի 30-ին, ժամը 14.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դեբեդ գետում` Ձորագետ գյուղի մոտակայքում, նկատվում է սատկած ցուլ, որին ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները սատկած կենդանուն դուրս են բերել գետից:




























