Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաեւ Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահն է, այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում մասնակցել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին եւ սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանը զրուցել է նաեւ ծրագրի շահառուների հետ:



























