Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը հինգշաբթի վաղ առավոտյան հետ են մղում հարձակումը, հայտնել է էմիրության ցամաքային զորքերի գլխավոր շտաբը X սոցիալական ցանցում։

«Ներկայումս ՀՕՊ համակարգերը կրակ են վարում թշնամական օդային թիրախների ուղղությամբ՝ սահմանված օպերատիվ ընթացակարգերին համապատասխան», - նշել են գլխավոր շտաբում։

Զինվորականները Քուվեյթի բնակիչներին կոչ են արել հետևել անվտանգության ցուցումներին և տեղեկություններ ստանալ պաշտոնական աղբյուրներից։