ԱՄՆ վարչակազմը կարող է վերսկսել Իրանի ուղղությամբ հարվածներն ու երկրի ծովային շրջափակումը, եթե համարի, որ Թեհրանը չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հունիսի 15-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Դա լիովին հնարավոր է»,- Fox News հեռուստաալիքի եթերում ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կդիմի նման քայլերի։ Մեկնաբանելով ամերիկյան կողմի հավանական գործողությունները՝ Վենսը հավելել է. «Դա կարող է նշանակել շրջափակման վերականգնում, դա կարող է շատ բան նշանակել։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են, և եթե նրանք խախտեն պայմանավորվածությունները, մենք կորոշենք մեր անելիքը»։





























