Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը այսօր՝ դեկտեմբերի 11-ին ավարտել է իր եռօրյա պետական այցը Հայաստան:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վալդիս Զատլերսի եւ տիկին Լիլիտա Զատլերեի հրաժեշտի արարողությունը:

Մինչ հրաժեշտը՝ Հայաստանի եւ Լատվիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վալդիս Զատլերսն ամփոփել են այցի արդյունքները: