Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման եւ նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում:

Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Այս առնչությամբ ՔԿ–ից միայն հայտնել են. «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»։