Նորագույն Airbus A350-1000ULR-ը պատմական անվայրէջք թռիչք է իրականացրել ավստրալական Մելբուռնից ֆրանսիական Թուլուզ՝ օդում անցկացնելով 24 ժամ 24 րոպե։

Այդ թռիչքը ռեկորդային է դարձել իր տևողությամբ և հեռավորությամբ առևտրային ինքնաթիռների շրջանում։

Ավելի վաղ նույն ինքնաթիռը Թուլուզից Մելբուռն էր թռել ավելի կարճ՝ արևմտյան երթուղով՝ 19 ժամ 12 րոպեում հաղթահարելով 16 հազար 900 կիլոմետր։