Մադրիդի «Ռեալի» առանցքային խաղացողներից մեկը՝ կենտրոնական պաշտպան Պեպեն չի կարող դուրս գալ մարզադաշտ առնվազն վեց ամիս: Պատճառը պորտուգալացի ֆուտբոլիստի վնասվածքն է, որ նա ստացավ «Վալենսիայի» դեմ մրցավեճում՝ Իսպանիայի առաջնության վերջին տուրի շրջանակներում: Պեպեի մոտ ծնկային խաչաձեւ հոդերի վնասվածք է, որի արդյունքում հարցականի տակ է նաեւ նրա մասնակցությունը ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Ռեալի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը նշում են, որ Պեպեն թիմի առանցքային խաղացողներից է, սակայն չեն բացառում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձեն նրան փոխարինող գտնել:

«Մենք կորցրինք աշխարհի ամենալավ կենտրոնական պաշտպաններից մեկին: Չեմ բացառում, որ մենք կփորձենք նրան փոխարինող գտնել»,-ասել է «Ռեալի» գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն: