Տոկիոյում դեկտեմբերի 11-ից 13-ը կայացավ ձյուդոյի «Մեծ սաղավարտի» խաղարկության փուլերից մեկը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը (60կգ քաշային կարգ), հաղորդում է Sportinfo.am կայքը:
Հայաստանի ներկայացուցիչը, հաղթանակ տարավ Գժեգոժ Վիեզորեկի (Լեհաստան) ու Սոֆիան Միլուսի (Ֆրանսիա) նկատմամբ, դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ, ցավոք, պարտվեց կորեացի Ջին Մին Յանգին: Արդյունքում մեր մարզիկը զբաղեցրեց 5-դ տեղը: «Մեծ սաղավարտի» փուլի հաղթող դարձավ ճապոնացի Մասաակի Ֆուկուոկան, ով եզրափակիչում հաղթեց իր հայրենակից Հիրոակի Հիրաոկուին:
Նշենք, որ Հովհաննես Դավթյանը դեկտեմբերի 14-ից 17-ը Ճապոնիայում մասնակցելու է ուսումնամարզական հավաքի:



























