Մեջքի վրա 100 մետր տարածությունում լողորդներ Արկադի Վյատչանինը եւ Ստանիսլավ Դոնեցը Թուրքիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ միջազգային ռեկորդ են սահմանել: Այս մասին հաղորդում է REGNUM լրատվական գործակալությունը:

Լողորդները վերջնագծին են հասել միեւնույն ժամանակում՝ 48,97 վայրկյանին: Նախորդ ռեկորդը սահմանվել էր նախօրեին որոկավորման մրցումների ժամանակ, 49,17 վայրկյանին:

Ռուսաստանի հավաքականին 200 մետր ազատ ոճի լողի մրցումներում արծաթե եւ բրոնզե մեդալներ են բերել Դանիլա Իզոտովը եւ Նիկիտա Լոբինցեւը: Ոսկին նվաճել է 2009 թվականի աշխարհի չեմպիոն գերմանացի Պաուլ Բիդերմանը: