Օգոստոսի 10-ին Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի նիստում քննարկվում է պետական-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է պատգամավոր Արուսյակ Ջուլակյանի թեկնածությունը։ Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է իշխող կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը։