ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է ԱՄՆ նախագահների սեփական վարկանիշը, որում իրեն առանձնացրել է «Մեծագույններ» առանձին կարգում։ Լուսանկարը նա հրապարակել է օգոստոսի 27-ին Truth Social սոցիալական ցանցում։

«Մեծագույններ» կարգում Թրամփը տեղադրել է միայն սեփական դիմանկարը։ «Մեծերի» ցանկում նա ներառել է Ջորջ Վաշինգտոնին, Թոմաս Ջեֆերսոնին, Աբրահամ Լինքոլնին, Ֆրանկլին Ռուզվելտին, Վուդրո Վիլսոնին և Էնդրյու Ջեքսոնին։

«Ձախողումներ» շարքում ԱՄՆ նախագահն ընդգրկել է իր նախորդներին՝ Ջո Բայդենին և Բարաք Օբամային, ինչպես նաև Ուլիսես Գրանտին, Ուորեն Հարդինգին և Ջիմի Քարթերին։ Բացի այդ, Թրամփը առանձնացրել է նաև «Գրեթե մեծեր», «Միջիններ» և «Միջինից ցածր» կարգերը։